Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկին մեղադրել է իր երկրի դեմ «հերթական գրոհի» մեջ։ «Նա դարձել է Եվրոպայում պատերազմի ամենամեծ հրահրիչներից մեկը, սակայն նրա ռազմական քաղաքականությունը անհաջողություն է կրում։ ՈՒկրաինայում եվրոպական փողերը սպառվում են, իսկ լեհ ժողովուրդը հոգնել է պատերազմից»,- գրել է Օրբանը Х սոցցանցում։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին
16.10.2025 | 18:06

Հոկտեմբերի 16-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Արագածոտնի թեմի հոգևոր սպասավորների հետ, իր օրհնությունն ու քաջալերանքը բերեց քահանա հայրերին, ովքեր հոկտեմբերի 15-ին բերման էին ենթարկվել իրավապահ մարմինների կողմից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Դիտվել է՝ 1170

Մեկնաբանություններ